«Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդը (Ակումբ) Հայաստանում առաջին փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է: Մենք առաջարկում ենք եզակի ներդրումային հարթակ, որը և՛ շահեկան է ներդրողների համար, և՛ նպաստում է երկրի տնտեսության աճին:
2017թ. hունվարի 20-ին հիմնադրումից ի վեր՝ ներդրողներին առաջարկում ենք «ներքին խոհանոցի» մեր գիտելիքը, կապերի հզոր ցանցն ու ներդրումների՝ հավասարը չունեցող հնարավորություններ: Մենք օգնում ենք ներդրողներին մուտք գործել նոր շուկաներ, ներգրավել կապիտալ և սկիզբ դնել նոր համագործակցությունների: Ակումբի նպատակն է փայատերերին ապահովել կայուն եկամուտ շահաբաժինների տրամադրման միջոցով կապիտալի առավել արդյունավետ, ռիսկերը հաշվի առնող ներդրումների կատարման շնորհիվ:
Թե՛ կորպորատիվ, թե՛ անհատական հարթությունում մենք հետամուտ ենք վարքագծի բարձրագույն չափորոշիչների, որպեսզի արժանանանք ներդրողների հավատարմությանն ու ամրապնդենք մեր բարի համբավը:
Գիտակցում ենք, որ կորպորատիվ կառավարման մեջ խիստ կարևոր է հետևել արդյունավետ վերահսկողություն և խիստ հաշվետվողականություն ապահովող ընթացակարգերին: Վստահ ենք, որ կարող ենք հաջողությամբ ապահովել նման ձեռագիր ապահովող գործիքների կիրառությունն մեր ներդրումային ամբողջ փաթեթի համար: Հավատում ենք, որ ներդրումների կառավարման հարցում հարկ է գերկարևորել ազնվությունն ու թափանցիկությունը: