menu
 

Ֆոնդի ներդրումային քաղաքականությունը

 

Քաղաքականությունը 

  1. Ֆոնդը իրավասու է ներդրումներ կատարել ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած ակտիվներում։
  2. Ֆոնդը ներդրումներ է իրականացնում ինչպես Հայաս­տանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
  3. Ֆոնդը ներդրումներ իրականացնում է հետևյալ ոլորտներում.
    • Տուրիստական ենթակառուցվածքների զարգացում,
    • Էներգետիկա, այդ թվում այլընտրանքային էներ­գիայի արտադրություն,
    • Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացում,
    • Հանքարդյունաբերություն,
    • Հանքանյութի վերամշակում,
    • Մետալուրգիա,
    • Սննդի և թեթև արդյունաբերություն,
    • Բնակելի շենքերի շինարարություն։
  4. Ֆոնդը ներդրումներ կատարում է հետևյալ եղանակ­ներով՝
    • Ներդրում կանոնադրական (բաժնեհավաք) կա­պիտալում,
    • Փոխառությունների տրամադրում, այդ թվում մեզանին ֆինանսավորում (mezzanine finance) և ստորադաս փոխառություններ,
    • Պարտատոմսերի ձեռքբերում, այդ թվում պետա­կան,
    • Անշարժ գույքի ձեռքբերում։
  5. Ֆոնդը ներդրումներ կարող է կատարել ինչպես գործող, այնպես էլ նորաստեղծ ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում։
    • 5.1. Ֆոնդը իրավունք ունի ներդրումներ կատարել գործող ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում, եթե վերջինս բավարա­րում է հետևյալ պահանջներին.
      • Վերջին հինգ տարիների կուտակված շահույթը դրական է,
      • Անցել է աուդիտ և առկա է աուդիտի դրական եզրակացություն,
      • Ունի կառավարման համակարգ,
      • Հաշվապահությունը վարվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
      • կրեդիտորական պարտքերի և սեփական կապիտալի հարաբերակցությունը ցածր է 30%-ից։
    • 5.2. Ֆոնդը իրավունք ունի ներդրումներ կատարել նորաստեղծ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում, եթե վերջինս բավարարում է հետևյալ պահանջներին.
      • Առկա է հստակ ձևակերպված գործարար ծրագիր,
      • Նախատեսվում է տարեկան առնվազն 5% շահութաբերություն,
      • Ընկերությունը պարտավորվում է հաշվա­պահությունը վարել համաձայն Ֆինանսա­կան հաշվետվությունների միջազգային ստանդարտների,
      • Ընկերությունը պարտավորվում է անցնել տարեկան աուդիտ,
  6. Ֆոնդը իրավունք ունի տրամադրել փոխառություններ, այդ թվում մեզանին ֆինանսավորում (mezzanine finance) և ստորադաս փոխառություններ։
  7. Ֆոնդը իրավունք ունի ձեռքբերել պարտատոմսեր։
  8. Ֆոնդը իրավունք ունի տրամադրել փոխառություններ, այդ թվում մեզանին ֆինանսավորում (mezzanine finance) և ստորադաս փոխառություններ, ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։
  9. Ֆոնդի միջոցների կառավարումը կարող է իրականաց­վել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ կառավարման մեխանիզմներով, ընդ որում, երկու դեպքում էլ ներդրումները կարող են լինել կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ։
  10. Ֆոնդը իրավունք չունի ներդրումներ կատարել սպեկուլյացիոն նպատակով կնքված ածանցյալ ֆինան­սական գործիքներում։
  11. Ֆոնդը իրավունք ունի ներգրավել վարկային միջոցներ ինչպես առևտրային բանկերից, վարկային կազմակերպություններից, այնպես էլ միջազգային ֆինանսական հաստատություններից։ 

Ռազմավարությունը

  1. Ֆոնդը պետք է ձգտի ներդրումներ կատարել այնպիսի ռազմավարական ուղղություններում, որոնք առավել համահունչ են Ֆոնդի առաքելությանը՝ ներդրումային գործընթացի մեջ ներառելով Հայաստանի տնտեսական զարգացման նպատակադրումները, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշներ։ 
  2. Ֆոնդը կարևորում է այն ներդրումային ծրագրերը, որոնք համաֆինանսավորվում են զարգացման միջազգային գործընկերների կողմից:
  3. Ֆոնդն օժանդակելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտի ծրագրերին, ղեկավարվելով 2017 թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարության հետ ստորագրված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործման մասին փոխըմբռնման հուշագրի դրույթներով։
  4. Ներդրումներ կատարելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս՝ Ֆոնդը պետք է հաշվի առնի ծրագրերի ներդրման և իրագործման նկատմամբ գործուն և արդյունավետ վերահսկման մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը: Նման մեխանիզմները պետք է ներառեն մշտադիտարկման և գնահատման գործիքներ՝ պարզելու համար, արդյոք ծրագրի իրագործումը համապատասխանում է սպասումներին, թե ոչ:
  5. Ծրագիրն իրականացնող անձի կողմից կիրառվող գնումների հստակ քաղաքականությունը ևս մեկ լրացուցիչ չափորոշիչ է ներդրումային որոշումների կայացման համար: Խորհրդի կողմից ներկայացվող պահանջներից է, որպեսզի ցանկացած ներդրումային ծրագիր իրականացնող անձ ունենա հստակորեն մշակված և հաստատված գնումների քաղաքականություն: Այդ քաղաքականությունը պետք է համապատասխանի լավագույն միջազգային գործառույթների պահանջներին, չափանիշներին և փորձին:
info_outline Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝   10/11/2017 18:49